Հարցը նախկինների և ադրբեջանցիների մեջ ընտրություն կատարելու մեջ է․ Լուսինե Ֆլջյան
copy image url

Հարցը նախկինների և ադրբեջանցիների մեջ ընտրություն կատարելու մեջ է․ Լուսինե Ֆլջյան

Միտք Ներքին 11 ամիս առաջ - 10:41 17-05-2024
Լուսինե Ֆլջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ես նախկիններից տուժվածներից մեկն եմ։ Երկար տարիներ ազնվորեն աշխատելուց հետո Բրյուսովի համալսարանում` արժանացել եմ նրան, որ մեկ գիշերվա ընթացքում ռեկտորի կամքով եւ նախարարի համաձայնությամբ լուծարվել է գիտության եւ միջազգայնացման գծով պրոռեկտորի պաշտոնը, որպեսզի պրոռեկտոր նշանակվի Գրիշա Թամրազյանը, որը հեղափոխությունից հետո դարձավ ԿԳՄՍ փոխնախարար: Համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահն այդ կառուցվածքային փոփոխության շրջաբերական որոշումը ստորագրեց երկրորդ հարկի պատուհանի գոգին (շտապ էր, ժամանակ չուներ նույնիսկ երրորդ հարկ բարձրանալու): Շատերն այդ ժամանակահատվածում հարցնում էին ինձ, թե որն էր պատճառը, որ ես էլ էի փոփոխություն ուզում: Ես ուզում էի իրական փոփոխություն՝ հանուն արդարության, երկրի զարգացման եւ նմանատիպ երեւույթները հետագայում կանխելու համար:

Սակայն հիմա երբ շրջանառվում է «նախկինների» հետ գալու մասին թեզը, ես հասկանում եմ, որ այստեղ հաշվի պետք է առնենք այն, որ խնդիրը նախկինների եւ ներկաների մեջ չէ այլեւս: Հարցը նախկինների եւ ադրբեջանցիների մեջ ընտրություն կատարելու մեջ է: Եթե մենք դա չգիտակցենք այս պահին, շատ շուտով ընտրելու իրավունք չենք ունենա, քանի որ կգան ադրբեջանցիները: Չէ, նույնիսկ թուրքական վիլայեթ դառնալու շանս չունենք, դառնալու ենք ադրբեջանի ծայրագավառ: Բայց նույնիսկ գավառի կարգավիճակ չենք ունենալու, քանի որ փախնելու ենք, դատարկելու ենք մեր հայրենի պապենական լեռնաշխարհը եւ նվիրելու ենք մեր հողն ու ջուրը թշնամուն եւ օտար ափերում երգելով «Տեսնեմ Գյումրին, Վանաձորը, Երեւանը, նոր մեռնեմ»՝ կարոտից մեռնելու ենք…»։

Ամենից շատ դիտված