Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը արցախցիների վերադարձն է․ Վիտալի Բալասանյան

Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 20:44 16-05-2024
Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը արցախցիների վերադարձն է․ բոլոր պաշտոն զբաղեցնողները պատասխան են տալու, ընդհուպ՝ ես։

Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարել է Արցախի նախկին ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը։

«Սպասում ենք Բագրատ Սրբազանի ծրագրին։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները ամենն իր չափաբաժին մեղքն ունի և պատասխանատվությունը։

Վստահ եմ, որ ժամանակը կգա և բոլորը պատասխանատվության կենթարկվեն, նրանք ովքեր կատարել են այդ հանցագործությունը, այս ամենը վերաբերվում է նրանց, ովքեր պաշտոն են զբաղեցրել, ընդհուպ՝ ես։

Արցախցիները մոտ ժամանակներս հայտարարություն կանեն, այն է 2020 թվանի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որի պատասխանատունն են Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիևը և Վլադիմիր Պուտինը։

Այդ փաստաթուղթը մինչ այսօր էլ ուժի մեջ է, և այդ 3-ը պարտավոր են ապահովել արցախցիների վերադարձը Արցախ»,-ասեց նա։
Այն հարցին թե ինչպես նա եկավ Հայաստան՝ Բալասանյանը պատասխանեց․

«Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ։ Իմ միակ խնդիրը՝ արցախցիների վերադարձն է»։

«Նիկոլ Փաշինյանին արցախցիները չեն ընտրել, նա Արցախի վարչապետը չի եղել և նրան իրավունք չի վերապահվել, որպեսի Արցախի հարցերով ինքը զբաղվի»,-ասեց նա։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում