Այսօր՝ մայիսի 16-ին, Երևանի պետական համալսարանում տեղի ունեցավ բուհի հիմնադրման 105-ամյակին նվիրված «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ը, որին մասնակցում էին մեծ թվով ուսանողներ, դասախոսներ գինակականներ և հյուրեր։
Oragir.News-ը «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ի շրջանակում զրուցեց ուսանողների և կազմակերպիչների հետ, պարզելու համար Ակադեմիական քաղաքի մասին նրանց դիրքորոշումները։
Ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողուհի Անի Սայադյանը նշեց, որ իր համար կարևորը լավ կրթությունն է, անկախ վայրից։
Շարունակական կրթության կենտրոնի ներկայացուցչի կարծիքով էլ՝ ցանկացած մեծ երկրի համար Ակադեմիական քաղաքի գաղափարը, ինքն իրենով, շատ հետքարքիր գաղափար է, և մեծ երկրներն ունենում են Ակադեմիական քաղաք։ Սակայն Հայսատանի չափերը հաշվի առնելով, լավ գաղափար չէ։ Նա հավելեց նաև, որ ուսանելու համար մայրաքաղաք եկող երիտասարդներին Երևանից հանելն ու այլ տեղում մեկուսացնելն այնքան էլ լավ մտածված գաղափար չէ։
Հիշեցնենք, որ այսօր՝ մայիսի 16-ին, ԵՊՀ-ում «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ի շրջանակներում կազմակերպվել են կարիերայի տոնավաճառ, կրթության տոնավաճառ, խաղարկություններ, «Բանախոսություններ գործի մասին» խորագրով կոնֆերանս և տոնական համերգ։
Մանրամասները՝ տեսանյութում