ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ շնորհավորելով Մայր բուհի 105-ամյակը։
«Երևանի պետական համալսարանն այսօր տոնում է հիմնադրման 105-ամյակը։
Երևանի պետական համալսարանի հիմնադրմանը նվիրված ձոն, 1920 թ․
Փաստաթուղթը գտնվում է Մաշտոցյան Մատենադարանում»։
Պարզվում է՝ ԵՊՀ ռեկտորը նաև չգիտի, որ Հայաստանում Մաշտոցյան Մատենադարան չկա։
Զավեշտալի է նաև հանգամանքը, որ ռեկտորը, ով շտապում է շնորհավորել ԵՊՀ տարեդարձը, ոչինչ չի ասում այն մասին, որ առաջիկայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ծրագրով Մայր բուհն այլևս չի լինելու։