Քաղաքացիները Հյուսիսային պողոտայից շարժվում են դեպի Օպերա․ ՈւՂԻՂ

Ներքին Ուղիղ եթեր 11 ամիս առաջ - 16:40 15-05-2024
Քաղաքացիները Հյուսիսային պողոտայից շարժվում են դեպի Օպերա։ Նրանց է միացել նաև Բագրատ Սրբազանը։



«Այսօր հանդիպել եմ Սուրեն Սուրենյանցին, «Հայաքվե» նախաձեռնության անդամներին, եզդիական համայնքին, Ազգային ժողովրդավարական բևեռին: Պաշտոնաթող նախագահների հետ չեմ հանդիպել, սակայն հանդիպել եմ նախկին վարչապետեր Խոսրով Հարությունյանին, Հրանտ Բագրատյանին և Վազգեն Մանուկյանին»,- ասաց Բագրատ Սրբազանը պատասխանելով լրագրողների հարցերին:

Հարցին, թե ՔՊ-ի հետ հանդիպում ունեցե՞լ է, Բագրատ Սրբազանը կատակեց՝ «ամբողջ ՔՊ-ն մեզ հետ տակից աշխատում է»:

«Պետք է խոսել բոլոր նրանց հետ, ովքեր հասարակական-քաղաքական կյանքում նույնիսկ մեկ միլիմետր դիրք են զբաղեցնում»,- ասաց Բագրատ Սրբազանը: