Նիկոլն իր կամքով չի գնա, պետք է վռնդել. հարցում

Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 11 ամիս առաջ - 15:00 15-05-2024
.Մի քանի օր է, Երևանի փողոցներում կազմակերպվում են ցույցեր և հանրահավաքներ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Դրանց մասնակցում են հազարավոր քաղաքացիներ։

Oragir.News-ը հարց է ուղղել քաղաքացիներին՝ «Ձեր կարծիքով՝ երբ հրաժարական կտա Նիկոլ Փաշինյանը»։

Հարցվածների մի մասը սատարեց հրաժարականի պահանջին։ «Ինչքան շուտ, այնքան լավ։ ժողովուրդը պետք է համախմբվի։ Ինքը պիտի գնա, շուտ»,- ասաց հարցվածներից մեկը։ «Դժվար հարց եք տալիս։ Այդքան պնդաճակատ մարդը հրաժարական կտա՞։ Մարդը պիտի ամոթի զգացում ունենա։ Անամոթ մարդուն ի՞նչ ասես»,- նշեց մեկ այլ քաղաքացի։ Հարցվածների մի մասը չցանկացավ պատասխանել հարցին։ Որոշ քաղաքացիներ էլ ասացին, որ չեն միանում հրաժարականի հանրային պահանջին։ «Նիկոլ Փաշինյանը հրաժարական չպետք է տա։ Ինքը մեր վարչապետն է, ամենաբարի, խելոք, մարդասեր մարդը»,- ասաց մի կին։

Հիշեցնենք, որ Տավուշի մարզում հատվածական սահմանազատման դեմ մի քանի օր ընդվզելուց հետո մայիսի 4-ին Բագրատ արք. Գալստանյանի առաջնորդությամբ մի խումբ մարդիկ Կիրանց գյուղից երթով շարժվեցին Երևան։ Նրանց միացան հազարավոր մարդիկ։ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ ամեն օր Երևանում և մի շարք այլ քաղաքաներում տեղի են ունենում ցույցեր, հանարահավաքներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված