Թուրք դիվանագետի պահվածքը վերածվել է սկանդալի
copy image url

Թուրք դիվանագետի պահվածքը վերածվել է սկանդալի

Արտաքին 11 ամիս առաջ - 18:42 14-05-2024
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ վերջին օրերին թուրք հանրության շրջանում Լիոնում Թուրքիայի դիվանագիտական ներկայացուցչի պահվածքի վերաբերյալ սկանդալ է հասունանում, որն ուղեկցվում է տարբեր սոցհարթակներում օգտատերերի բուռն քննարկումներով:

Մասնավորապես մայիսի 7-ին Ֆրանսիայի Լիոն քաղաքում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Ջեմիլ Չաղդաշ Յըլդըրըմը հանդիպել է Լիոնի պատրիարքի հետ։ Հանդիպման հրապարակված լուսանկարում Յըլդըրըմն աչքի է ընկել ձեռքի տարօրինակ ժեստով:

Հանրության շրջանում քննարկումներ էին ծավալվել այն մասին, թե ի վերջո ի՞նչ է վնշանակում այդ ժեստը քաղաքական առումով կամ թեկուզ այլ: Դեպքի քննարկումներին ներգրավվել էին նաև քաղաքագետներ:

Արդյունքում պարզ էր դարձել, որ տեղի ունեցածը ոչ մի ուղերձ և առավել ևս քաղաքական ուղերձ չի պարունակում և դա դիվանագետին ոչ հարիր պահվածք է:

Լուսանկարում տեղ գտած ժեստի պատճառով, որտեղ թուրք դիվանագետը դեպի ներքև է պարզել իր ցուցամատը, ավելի ուշ գրառումը հեռացվում է դիվանագիտական ներկայացուցչության պաշտոնական էջից, սակայն այդ քայլով չի հաջողվում կանխել լուսանկարի տարածումը:

Ermenihaber.am-ը փորձել է պարզել, թե ինչպիսին էին արձագանքները Թուրքիայի հանրության շրջանում: Ահա դրանցից մի քանիսը։
Facebook-ի թուրք օգտատերերը հիմնականում գրել են.

«Նկարում է թաքնված այն բանի պատճառը, թե ինչու մենք շենգեն չենք կարողանում ստանալ»։

«Դիվանագետ Ջեմիլ Յըլդըրըմը Լիոնի պատրիարքարան կատարած այցի ընթացքում ցույց է տվել իր ցուցամատն ու մեկ քայլ շուտ լուսանկար հրապարակել»։

«Մեր արտաքին գործերի նախարարությունը միշտ արժանի դիվանագետներ էր նշանակում: Լիոնի մեր հյուպատոսի պահվածքն ընդհանրապես աններելի է»։

Թեմային արձագանքել է նույնիսկ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (ԱԶԿ-AKP) պատգա,վոր Օրհան Միրօղլուն:

Նա X-ում (նախկին Twitter) կատարած գրառմամբ դիվանագետի քայլը որակել է «աչքի ընկնելու փորձ»։

«Անթույլատելի է։ Եթե այս հոգեկան վիճակը վերածվի ինչ-որ երկրի ազգային հոգեվիճակի, ապա խաղաղությունն աշխարհի հետ ինչպե՞ս պիտի կարողանա գոյակցել»: