Կա Դիվանագետի օր, բայց պաշտոնները զբաղեցնում են դիվանագիտության հետ կապ չունեցողները
copy image url

Կա Դիվանագետի օր, բայց պաշտոնները զբաղեցնում են դիվանագիտության հետ կապ չունեցողները

Ներքին 3 տարի առաջ - 20:19 02-03-2022
1992թ. մարտի 2-ին հայկանան դրոշը բարձրացվեց Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանի առջև, և Հայաստանը դարձավ Միավորված ազգերի կազմակերպության լիիրավ անդամ։ Դրանով հայոց նորանկախ պետության ծննդյան վկայականը ստացավ միջազգային վավերացում։ ՀՀ կառավարությունը կայացրեց որոշում, ըստ որի՝ մարտի 2-ը Հայաստանի Հանրապետությունում սահմանվեց որպես Դիվանագետի օր։

Վերջին տարիններին տարբեր երկրներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանները փոխվել են, որոնցից շատերը դիվանագիտության հետ որևէ աղերս չունեն։ Դեռևս 2019 թվականին ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանը առաջարկել էր բարձրացնել պրոֆեսիոնալ ցենզը Հայաստանի դեսպանների համար՝ այդ պաշտոնում առաջարկելով նշանակել միայն 15–ամյա ստաժով դիվանագետներին։ Իսկ դեսպանների քաղաքական (ոչ կադրային) նշանակումները չպետք է գերազանցեն 15 տոկոսը։ Նախագծին Նիկոլ Փաշինյանը և նրա քաղաքական թիմի ներկայացուցիչները դեմ արտահայտվեցին։ «Իսկ եթե, օրինակ, ինչ–որ մեկը մի քանի տարի աշխատել է Եվրամիությունում Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունում, և հիմա մենք ուզում ենք նրան դեսպան նշանակել եվրոպական երկրներից մեկում։ Դրա մեջ ի՞նչ վատ բան կա։ Կառավարությունը պետք է հնարավորություն ունենա ինքնուրույն նշանակել դեսպաններին», – ասել էր Փաշինյանը, թեև նույն դիվանագետների հետ հանդիպման ժամանակ, քննարդատելով «նախկինների գործելաոճը», ասել էր, որ այսուհետ պետք է միայն կադրային դիվանագետներ նշանակվեն։

Oragir.news-ը փորձեց հասկանալ, թե այժմ ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանների պաշտոնները զբաղեցնող անձանցից քանի՞սն են մասնագիտությամբ դիվանագետներ, քանի՞սը՝ ոչ։

Օրինակ՝ Լիլիթ Մակունց. մասնագիտությամբ՝ բանասեր, գերմաներենի մասնագետ և դասախոս։ 2018թ մայիսից 2019թ հունվարը եղել է ՀՀ մշակույթի նախարար, ապա պատգամավոր։ Դիվանագիտության հետ որևէ աղերս չունեցող անձը 2021 թվականի oգոստոսի 2-ից նշանակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։

Վաղարշակ Հարությունյան․ Հայաստանի ռազմական, պետական և քաղաքական գործիչ է, գեներալ-լեյտենանտ, 2020 թվականի օգոստոսի 18-ին նշանակվել է Հայաստանի Վարչապետի գլխավոր խորհրդական, իսկ 2020 թվականի նոյեմբերի 20-ին Հայաստանի պաշտպանության նախարար։ Ուսումնասիրելով Վ․ Հարությունյանի աշխատանքային կենսագրությունը՝ պարզ է դառնում, որ վերջինիս ծավալել է միայն ռազմական գործունեություն և նույնպես կապ չունի դիվանագիտության հետ, սակայն վերջերս նշանակվել է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։

Նույն կերպ նաև՝ Վլադիմիր Կարապետյանը․ արաբական լեզվի և գրականության մասնագետ, 2019-2020թթ եղել է վարչապետի մամուլի քարտուղար, իսկ արդեն 2021 հունիսի 1-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշականվել է Ուկրանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։
Արմեն Գրիգորյան․ քաղաքագետ, ակտիվիստ, քաղաքական գործիչ, «Քաղաքացիական պայմանագիր», կուսակցության անդամ է, նաև 2018-2021 թթ Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար։ Իսկ 2021 թ. հուլիսի 14-ին նշանակվել է ՀՀ ԱԳ նախարարի առաջին տեղակալ, 2021 թ. օգոստոսի 19-ից նշանակվել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար։

Արարատ Միրզոյան․ պատմաբան, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մասնագետ, պետական-քաղաքական գործիչ, ՀՀ 6-րդ գումարման ընդդիմադիր պատգամավոր և ՀՀ 7-րդ գումարման ազգային ժողովի նախագահ։ Վերջինս, կրկին առանց դիվանագիտական կրթության և փորձի, 2021 թվականի օգոստոսի 19-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար։

Մանուշակ Մելքոնյան

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ

Ձեզ գուցե հետաքրքրի