Այլևս Նիկոլ Փաշինյանը չի կարող հանդես գալ ժողովրդի անունից․ Արա Պապյան

Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 21:27 13-05-2024
Այսօր՝ մայիսի 13-ին, Ազգային-ժողովրդավարական Բևեռի կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհրդի անդամների մամուլի ասուլիսը:

Բանախոսներն էին Արա Պապյանը և Գարեգին Չուգասզյանը։

Ասուլիսի թեման ներկա իրավիճակի քաղաքական գնահատականն էր, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կարևորությունը և դերը։

Արա Պապյանի խոսքով՝ այս շարժումը հնարավորություն կտա, որ մոտ ապագայում Հայսատանում ձևավորվի իրավիճակ, որի շնորհիվ հնարավոր կլինի գաղափարները դարձնել իրականություն։

«Մենք պետք է օգտագործենք այս հնարավորությունը, մեր քաղաքականությունը առաջ տանենք»,-ասաց նա։

Գարեգին Չուգասզյանն էլ նշեց, որ պետք է արձանագրել բացառիկ երևույթ վերջին տարիների համար։ Հայ ժողովուրդն իր կամքը արտահայտելու համար հավաքվեց և լցրեց Հանրապետության հրապարակը։

«Մարդկանց մի մասը ասում է, եթե Արցախի համար չկանգնեցինք, հիմա Տավուշի համա՞ր ենք կանգնելու։ Ես ասում եմ՝ ժողովուրդ, բաժակը կարող է մի կաթիլով սկսի թափվել, այո՛, Արցախը չլցրեց բաժակը, բայց մեր աչքի առաջ Տավուշի այս դիմադրական շարժումը հանգեցրեց հրապարակի լցմանը։ Այս 3-4 տարիների ընթացքում ինչքա՞ն շարժումներ եղան, տեսանք, որ հրապարակ չի լցվում։Սա բացառիկ երևույթ էր»,-ասաց Չուգասզյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում