Երևանի ավագանու անդամ Արթուր Իսպիրյանը վայր է դրել մանդատը
copy image url

Երևանի ավագանու անդամ Արթուր Իսպիրյանը վայր է դրել մանդատը

Ներքին 11 ամիս առաջ - 20:57 13-05-2024
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն մայիսի 13-ին գումարել է արտահերթ նիստ։ Փոխանցում է Tert.am-ը։

Նիստի օրակարգում Երևանի քաղաքապետի՝ մայիսի 10-ին ԿԸՀ ուղարկած արձանագրությունն էր, որի համաձայն Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանի լիազորությունները վաղաժամ դադարել են։

ԿԸՀ արձանագրությամբ, Երևանի ավագանու անդամ է գրանցվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Քրիստինե Գագիկի Վարդանյանը։