Արագածոտնում բախվել են Mercedes-ն ու Nissan-ը, որի վարորդը եղել է խմած ու չի ունեցել վարելու իրավունք. կան վիավորներ. shamshyan.com
copy image url

Արագածոտնում բախվել են Mercedes-ն ու Nissan-ը, որի վարորդը եղել է խմած ու չի ունեցել վարելու իրավունք. կան վիավորներ. shamshyan.com

Ներքին 11 ամիս առաջ - 17:53 12-05-2024
Այսօր՝ մայիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի Աղձք գյուղի վարչական տարածքում բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 35-ամյա Արսեն Խաչատրյանի վարած «Nissan X-Trail» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 31-ամյա Տիգրան Խաչատրյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն, որտեղից 2-ը ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկակական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզում են վիրավորների ինքնությունը:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, «Nissan X-Trail»-ի վարորդը եղել է ոչ սթափ (խմած) և ավտոմեքենա վարելու իրավունք չի ունեցել:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված