Մյասնիկյան պողոտայում բախվել են «Tesla»-ն, «Toyota Highlander»-ը, «Mercedes»-ը ու «Ford Fusion»-ը. shamshyan.com
copy image url

Մյասնիկյան պողոտայում բախվել են «Tesla»-ն, «Toyota Highlander»-ը, «Mercedes»-ը ու «Ford Fusion»-ը. shamshyan.com

Ներքին 11 ամիս առաջ - 12:54 12-05-2024
Երեկ՝ մայիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:50-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում՝ թիվ 16/6 հասցեի դիմաց բախվել են «Tesla», «Mercedes», «Ford Fusion» և «Toyota Highlander» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

«Tesla»-ն վարել է Երևանի բնակիչ 30-ամյա Միլենա Սանամյանը, «Mercedes»-ը վարել է Շիրակի մարզի բնակիչ 27-ամյա Էդիկ Արիստակեսյանը, «Ford Fusion»-ը վարել է Երևանի բնակիչ 31-ամյա Կարո Նաղդալյանը, իսկ «Toyota Highlander»-ը վարել է Երևանի բնակիչ 28-ամյա Գուրգեն Սահակյանը:

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված