Ռուսական զինուժը Խարկովում 5 բնակավայր է գրավել․ ՌԴ ՊՆ
copy image url

Ռուսական զինուժը Խարկովում 5 բնակավայր է գրավել․ ՌԴ ՊՆ

Արտաքին 11 ամիս առաջ - 17:23 11-05-2024
ՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի հինգ բնակավայր։

Այս մասին լրագրողներին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից։

ՌԴ պաշտպանական գերատեսչության տվյալներով՝ ռուսական բանակը գրավել է Բորիսովկան, Օգուրցովոն, Պլետենևկան, Պիլնայան և Ստրելեչյան։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինայի ռազմաքաղաքական ղեկավարությունը տեղեկություններ ունի ռուսական ուժերի քանակի և Խարկովի շրջանի պաշտպանությունը ճեղքելու ծրագրերի մասին:

Զելենսկին վստահեցրել է, որ ջանքեր են գործադրվում ապահովելու բոլոր դիրքերը: Նա կոչ է արել գործընկերներին՝ օգնել Կիևին և աջակցության փաթեթներ տրամադրել: