Ռուս զինվորականները շարունակում են հրթիռակոծել Խարկովը: Հունիսի 7-ին՝ ժամը 23:00-ի սահմաններում, նրանք հրթիռային հարձակում են գործել «Վոստորգ» առևտրի կենտրոնի վրա։ «Իսկանդեր» հրթիռը, որը հավանաբար արձակվել է Բելգորոդից, վնասել է սուպերմարկետը։
Ինչպես հայտնել է խանութի տնօրեն Սվետլանա Դիուլինան, հրթիռակոծության պահին սուպերմարկետում գիշերային հերթապահությամբ երեք աշխատակից է եղել, նրանք խանութի մեկ այլ հատվածում են եղել և չեն տուժել, գրում է Суспільне Новини-ն։
Հրթիռը հարվածել է սուպերմարկետի մուտքին, ինչի արդյունքում փլուզվել են երկու հարկերի ճակատն ու առաստաղը, սակայն հաղորդակցությունները հիմնականում չեն վնասվել։
Սվետլանա Դիուլինայի խոսքով, իրենք նախատեսում են խանութը վերաբացել մեկ շաբաթվա ընթացքում։ Նա հավելել է, որ դա տարածքում գործող միակ սուպերմարկետն է։
