Էջմիածնից 6 մարդ է բերման ենթարկվել զենք-զինամթերք պահելու կասկածանքով
copy image url

Էջմիածնից 6 մարդ է բերման ենթարկվել զենք-զինամթերք պահելու կասկածանքով

Ներքին 11 ամիս առաջ - 10:37 11-05-2024
Էջմիածնից 6 մարդ է բերման ենթարկվել զենք-զինամթերք պահելու կասկածանքով։

Ավելի վաղ Վաղարշապատ խոշորացված համայնքի ավագանու «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ սպասվում է Փաշինյանի այցը Էջմիածին։

«8:30-ին «Էջմիածին դաշինքի» անդամներով լինելու ենք էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոցի բակում, որպեսզի «սուրճի հրավիրենք» ՔՊ-ի ղեկավար Նիկոլ Փաշինյանին»,–ասվում էր նախապես տարածված հայտարարության մեջ։

«Էջմիածին» դաշինքի անդամները նշել էին, որ իրենց ունեցած տեղեկություններով` այսօր 09:00 Փաշինյանը լինելու է Էջմիածնի թիվ 7 հիմնական դպրոցում:

Ամենից շատ դիտված