Փողոցում հավաքվել են մարդիկ, որոնք զրկվել են լափամանից, եղել են աբիժնիկ, մարդիկ են, որոնք պաշտոն են ուզում, որպեսզի երկիրը էլի տանեն կործանման: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում ասել է ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանը։
«Այսօր փողոցում հավաքվել է ժողովրդի փոքրիկ մասնիկը, որոնք զրկվել են լափամանից, եղել են աբիժնիկ, մարդիկ են, որոնք պաշտոն են ուզում, որպեսզի երկիրը էլի տանեն կործանման: Ժողովրդի էն մասն ա, որոնք ուղղորդվում են օտար ուժերի կողմից»,- ասել է նա։
Ասլանյանը պնդել է, որ գործող իշխանությունները հեռանալու մտադրություն չունեն, քանի որ վայելում է ժողովրդի վստահությունը։
Նա միևնույն ժամանակ չի բացառել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հնարավորությունը, եթե շարժումը որոշակի հաջողություններ արձանագրի։