Իրավական աջակցություն՝ խաղաղ հավաքին մասնակցելու համար աշխատանքից ազատված քաղաքացիներին
copy image url

Իրավական աջակցություն՝ խաղաղ հավաքին մասնակցելու համար աշխատանքից ազատված քաղաքացիներին

Ներքին 11 ամիս առաջ - 15:16 09-05-2024
Իրավական աջակցություն կտրամադրենք խաղաղ հավաքին մասնակցելու համար աշխատանքից ազատված քաղաքացիներին

Տեղեկություններ ենք ստանում, որ պետական և համայնքային որոշ կառույցների աշխատակիցներին զգուշացվել է, որ «Տավուշը Հանուն Հայրենիքի» շարժման նախաձեռնած խաղաղ հավաքներին մասնակցելու դեպքում կհեռացվեն աշխատանքից։
Այդ առթիվ՝
1) Հայտարարում ենք, որ պատրաստ ենք նշված քաղաքացիներին ևս տրամադրել անվճար իրավաբանական օգնություն։
2) Խորհուրդ ենք տալիս չընդունել սեփական ձեռքով աշխատանքից ազատվելու դիմում գրելու «հորդորները»։
3) Խորհուրդ ենք տալիս նման սպառնալիքները ձայնագրել։
Հիշեցնում ենք մեր շուրջօրյա թեժ գծի հեռախոսահամարը՝ 095088787։

«Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնություն

Ամենից շատ դիտված