Մեր աչքի առաջ աճուրդի են հանել հայրենիքը՝ սեփական փորը լցնելու համար․ Ավետիք Չալաբյան

Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 13:50 09-05-2024
Մենք հիմա իսկապես պայքարում ենք ճշմարտության և արդարության համար։ Սա, ինչպես հիմա փորձում են ներկայացնել իշխանական տարբեր պրոպագանդիստները, իշխանության համար պայքար չէ, սա սա իշխանության համար պայքար չէ, սա լինելիության համար պայքար է։ Այս մասին այսօր քայլերթի ժամանակ ասաց հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։

«Սա տեսակի վերարտադրության, մեր տեսակի գոյության համար պայքար է։ Ցավոք, տարիների ընթացքում մեր երկրում տեսակ է առաջացել, որը մեր աչքի առաջ աճուրդի է հանել հայրենիքը՝ սեփական փորը լցնելու համար, որը պատրաստ է իր հայրենակիցների կյանքը, երազանքները փողով վաճառել»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված