Լուրեր եմ ստանում, որ պետական համակարգում աշխատողներին սպառնում են վաղվա հավաքին չմիանալ
copy image url

Լուրեր եմ ստանում, որ պետական համակարգում աշխատողներին սպառնում են վաղվա հավաքին չմիանալ

Ներքին 11 ամիս առաջ - 20:31 08-05-2024
Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյանիր էջում գրել է․

«Լուրեր եմ ստանում լրիվ տարբեր աղբյուրներից, որ պետական համակարգում աշխատողներին սպառնում են վաղվա հավաքին չմիանալ։

Ինչ է կարելի ու պետք անել։

Նախ՝ իմանալ, որ վերադասի կամ կոլեգայի կողմից այսպիսի խոսակցությունները ՔՐԵՈՐԵՆ պատժելի են։ Հա, կոնկրետ հոդված կա, որը ստորև կմեջբերեմ։

Երկրորդը՝ ձայնագրել այդպիսի սպառնալիքները։

Երրորդը՝ եթե հավես ունեք, կարող եք բացատրել ձեզ սպառնացողին, որ այն մարդը, ով իր հերթին իրեն է հրահանգել ձեզ վախեցնել, իրեն դրանով շառի տակ է գցել։ Վստահ եմ, որ ձեր անմիջական ղեկավարները տեղյակ էլ չեն, որ այդպիսի սպառնալիքների կամ թեկուզ հորդորների համար կարող են դատվել։

- - - - - -
Հոդված 236. Հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը

1. Oրինական հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը`

պատժվում է տուգանքով` առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երկու տարի ժամկետով:
...
3. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով`

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
- - - - - -
Այ էս «պատժվում է ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով» մասը մի քանի անգամ կրկնեք, որ գլուխները մտնի»։

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
21:00 Միջա՞նցք, թե՞ պատերազմ. ինչու Իրանը չի լռի Զանգեզուրի հարցում
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
20:30 Սուրբ Զատիկը վերստին ծնունդն է՝ հին մարդուց անցում նորին․ հարցում