Հայաստանի և Օմանի ավիացիոն իշխանությունների ներկայացուցիչների միջև տեղի են ունեցել բանակցություններ
copy image url

Հայաստանի և Օմանի ավիացիոն իշխանությունների ներկայացուցիչների միջև տեղի են ունեցել բանակցություններ

Ներքին 11 ամիս առաջ - 18:47 08-05-2024
Մայիսի 7-ին տեղի են ունեցել բանակցություններ Հայաստանի Հանրապետության և Օմանի Սուլթանության ավիացիոն իշխանությունների ներկայացուցիչների միջև՝ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանի և Օմանի Սուլթանության Քաղաքացիական ավիացիայի իշխանության Օդային տրանսպորտի ղեկավար Սալիմ Համեդ Սաիդ Ալ Հուսեյնի գլխավորությամբ։

Բանակցությունների արդյունքում գործընկեր պետությունների ավացիոն իշխանությունների միջև ստորագրվել է հանդիպումների արձանագրություն և նախաստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Օմանի Սուլթանության կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրի նախագիծը։

Հանդիպումների արձանագրության ստորագրումը և համաձայնագրի նախագծի նախաստորագրումը նպատակաուղղված են Հայաստանի և Օմանի միջև օդային հաղորդակցության ոլորտում համագործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը, ինչպես նաև դեպի Հայաստան զբոսաշրջիկների հոսքի և գործարար կապերի աշխուժացմանը։