Վնասում են և՛ մարդկանց, և՛ բնությունը․ «Վեոլիա ջուրը» ջրազրկում է Արաբկիրի բնակիչներին 
copy image url

Վնասում են և՛ մարդկանց, և՛ բնությունը․ «Վեոլիա ջուրը» ջրազրկում է Արաբկիրի բնակիչներին 

Ներքին 11 ամիս առաջ - 17:05 07-05-2024
Oragir.News-ի ընթերցողի՝ ջրային պաշարների հետ կապված հարցին ի պատասխան, «Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացրել է, որ սույն թվականի մայիսի 15-ից մինչև սեպտեմբերի 1-ը 24:00-07:00-ն ընկած ժամանակահատվածում Արաբկիր վարչական շրջանի հետևյալ հասցեներում ջուր չի լինելու։

Ադոնց, Գրիբայեդով, Մամիկոնյանց, Մալխասյանց, Կոմիտաս, Ա. Խաչատրյան, Ա. Խաչատրյան 1-ին նրբ., Նայրի Զարյան, Արաբկիր 17-27 փողոցներ,Հ. Քոչարի փ, Սունդուկյան, Համբարձումյան, Ավետիսյան, Աղբյուր Սերոբ, Խնկո Ապեր, Գուլակյան, Լեր Կամսար, Գյուլբենկյան, Սոսե, Ջեյմս Բրայս, Այգեձոր, Սբ. Աբգար թագավոր, Պարոնյան, Պռոշյան, Իսրայելյան։

Oragir.News-ը կապ հաստատեց «Վեոլիա ջուր» ընկերություն հետ, որտեղից էլ հաստատեցին տեղեկությունը:

«Եթե այդպես ենք պատասխանել, ուրեմն ճիշտ է, մեր կայքում դրված է գրաֆիկը։ Դա կապված է ջրի սպառման մեծացման հետ, քանի որ ամռանը, շոգերի հետ կապված, ջրի սպառումը մեծանում է։ Որոշ հասցեներում գիշերը պետք է անջատում լինի»,- հայտնում են «Վեոլիա ջուր» ընկերությունից։

Արաբկիրի բնակիչները, սակայն, նշում են, որ այսպիսի տևական ու լայնածավալ ջրանջատումներ չեն եղել նախընթաց տարիներին։ Այն որակում են արհամարհական վերաբերմունք քաղաքացիների նկատմամբ։ Հաշվի չեն առնում, որ մարդկանց մեծ մասը երկար աշխատանքային օրվանից հետո տուն գալով, լողանալու, մաքրվելու կարիք ունեն։ Մարդիկ ենթադրում են, թե «Վեոլիա ջուրն» այսպիսի հակամարդկային ջրանջատումներով ստիպում է սպառողներին ջրի հավելյալ պաշարներ հավաքել, կուտակել, որոնց մի մասը չեն օգտագործվում, թափվում են։ Այսինքն՝ և՛ անհարմարություն են պատճառում մարդկանց ու գցում հավելյալ ծախսերի տակ, և՛ ուղղակի վնաս հասցնում բնությանը։

Ամենից շատ դիտված