Ջրանջատումների որոշ դեպքերում «Վեոլիա ջուրը» ստանում է ավտոմատ տուգանք` հօգուտ սպառողի. ՀԾԿՀ
copy image url

Ջրանջատումների որոշ դեպքերում «Վեոլիա ջուրը» ստանում է ավտոմատ տուգանք` հօգուտ սպառողի. ՀԾԿՀ

Ներքին 1 տարի առաջ - 13:42 17-08-2023
Կախված սեզոնայնությունից՝ խնդիրները միշտ շատանում են, որովհետև շրապահանջարկն ավելանում է, համակագն ավելացնում է ճնշումը, որպեսզի հասնի սպառողներին և սկսում են վթարները էական շատանալ։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը` պատասխանելով վերջին շրջանում հաճախակի դարձած ջրանջատումների մասին հարցին։

«Տուգանքները ավտոմատ են և տուգանքների մի քանի տեսակ կա։ Եթե ջրանջատումները կապված են սպասարկման որակի կամ ժամային խախտումների հետ, ապա ավտոմատ տուգանքներ են կիրառվում, դա արված է սպառողի հարմարավետության համար։ Այս դեպքում մենք երկարաժամկետ վարույթ չենք իրականացնում, ավտոմատ տուգանքները փոխանցվում են սպառողի հաշիվներին»,- ասաց նա։

Գարեգին Բաղրամյանը հայտնեց, որ կա նաև տուգանքների այլ ձև, երբ հանձնաժողովը վարույթ է իրականացնում ու տուգանքներն այդ դեպքում փոխանցվում է պետական բյուջե։

Բաղրամյանը նշեց նաև, որ ջրի որակի հետ կապված վարույթ իրականացնելու իրավասություն ՀԾԿՀ-ն չունի։ «Համոզված եմ, որ ԱՆ-ն սանիտարական բոլոր նորմերը պահպանում է։ Ենթադրում եմ՝ որակի հետ կապված խնդիրները հիմնականում Էրեբունու շրջանում են լինում ամառային սեզոնին, որովհետև ջրաքանակի ավելացմամբ պայմանավորված միացնում են Արարատյան պոմպակայանները, դրանք արտեզյան ջրեր են և որակապես զիջում են»,- ասաց նա։

Նա նշեց, որ այս պահին բազմաթիվ բողոք-դիմումներ կան իրենց մոտ քննվող, որոնք ուղղված են «Վեոլիա ջուր» ընկերությանը, բայց հավելեց, որ դա սեզոնային է ու ամեն ամառ էլ լինում է։

Ամենից շատ դիտված