Նախկին ոստիկանապետի տղան, ով զինված ավազակային հարձակում էր կատարել, չհասցրեց լքել ՀՀ-ն. shamshyan.com
copy image url

Նախկին ոստիկանապետի տղան, ով զինված ավազակային հարձակում էր կատարել, չհասցրեց լքել ՀՀ-ն. shamshyan.com

Ներքին 11 ամիս առաջ - 22:04 06-05-2024
Երեկ՝ մայիսի 5-ին, իրավապահներն օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ մայիսի 2-ին Երևանի Արաբկիր վարչական շրջանում ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարողը փորձում է Բագրատաշենի անցակետով հատել ՀՀ սահմանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանական խմբերը կարճ ժամանակում հասնում են Տավուշի մարզ և պարզվում է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին ու ավազակային հարձակում կատարելու կասկածանքով Տավուշի մարզում բռնում և ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխում Երևանի բնակիչ 26-ամյա Սուրեն Մելքոնյանին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինիս հայրը ոստիկանության գնդապետ է, նախկինում աշխատել է ոստիկանության Նոյեմբերյանի և Իջևանի բաժինների պետ իսկ կասկածյալին ոստիկանության Արաբկիրի բաժնից ներկայացրել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով ոստիկանների ու Արաբկիրի քննչական բաժնի քննիչների գրագետ ու պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում պարզվել է նաև՝ ում օժանդակությամբ ու դրդմամբ է նախկին ոստիկանապետի տղան ատրճանակով զինված ավազակային հարձակում կատարել։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ օժանդակողը Լոռու մարզի բնակիչ 53-ամյա Արթուր Մ․-ն է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված