Կայացել է «Երևան օփեն» մարմնամարզության միջազգային մրցաշարի  եզրափակիչ փուլը
copy image url

Կայացել է «Երևան օփեն» մարմնամարզության միջազգային մրցաշարի եզրափակիչ փուլը

Սպորտ 11 ամիս առաջ - 21:38 06-05-2024
Հայաստանի մայրաքաղաքում արդեն երկրորդ անգամ անցկացվող «Երևան օփեն» մարմնամարզության միջազգային մրցաշարի եզրափակիչ փուլում թիմային հաշվարկով առաջին տեղը զբաղեցրել է Ռուսաստանը, երկրորդ տեղը՝ Հայաստանը և երրորդ տեղը՝ Ուզբեկստանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից, հաղթողներին հանձնվել են մեդալներ, գավաթներ ու պատվոգրեր:

Ըստ աղբյուրի՝ «Երևան օփեն» մարմնամարզության միջազգային մրցաշարին մասնակցության հայտ էր ներկայացրել 7 երկիր՝ Հայաստանը, Ռուսաստանը, Վրաստանը, Ղազախստանը, Ուզբեկստանը, Բելառուսն ու Իրանը:

Ձեզ գուցե հետաքրքրի