Իսրայելը հայտարարել է, որ ստիպված կլինի Ռաֆահում գործողություններ սկսել
copy image url

Իսրայելը հայտարարել է, որ ստիպված կլինի Ռաֆահում գործողություններ սկսել

Արտաքին 11 ամիս առաջ - 21:19 06-05-2024
Իսրայելը ստիպված կլինի գործողություններ սկսել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում՝ իսրայելցի պատանդներին ազատ արձակելու առաջարկից ​​ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների հրաժարվելու պատճառով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին առևանգվածների ընտանիքների հետ հանդիպմանը հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը՝ հավելելով, որ պատանդներին վերադարձնելու ջանքերը շարունակվում են:

«Մենք մտադիր ենք հասնել պատերազմի նպատակներին, սակայն ՀԱՄԱՍ-ի հրաժարումը ցանկացած ծրագրից, որը թույլ կտա վերադարձնել պատանդներին, մեզ ստիպում է գործողություն սկսել Ռաֆահում», - ասել է Գալանտը, ում խոսքը մեջբերել է The Times of Israel-ը։

Ամենից շատ դիտված