Նեթանյահուն հանձնարարել է Ռաֆահում խաղաղ բնակիչների տարհանման ծրագիր պատրաստել
copy image url

Նեթանյահուն հանձնարարել է Ռաֆահում խաղաղ բնակիչների տարհանման ծրագիր պատրաստել

Արտաքին 1 տարի առաջ - 11:43 10-02-2024
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն զինվորականներին հրամայել է նախապատրաստել Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահում խաղաղ բնակիչներին տարհանելու և ՀԱՄԱՍ-ի մնացած գումարտակները ոչնչացնելու ծրագիր: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, տեղեկությունը տարածել է Նեթանյահուի գրասենյակը։

«Ռաֆահում ՀԱՄԱՍ-ի չորս գումարտակ թողնելով ՀԱՄԱՍ-ի ոչնչացման պատերազմական նպատակին հասնել հնարավոր չէ։

Մյուս կողմից, ակնհայտ է, որ Ռաֆահում լայնածավալ գործողությունը պահանջում է խաղաղ բնակչության տարհանում մարտական գոտիներից։

Այդ իսկ պատճառով վարչապետը Իսրայելի պաշտպանության բանակին և անվտանգության ծառայություններին հանձնարարել է նախարարների կաբինետին երկակի ծրագիր ներկայացնել՝ և՛ բնակչության տարհանում, և՛ [ՀԱՄԱՍ] գումարտակների լուծարում»,- ասվում է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված