Ֆրանսիան Իսրայելին հորդորել է Ռաֆահում դադարեցնել մարտական գործողությունները
copy image url

Ֆրանսիան Իսրայելին հորդորել է Ռաֆահում դադարեցնել մարտական գործողությունները

Արտաքին 1 տարի առաջ - 08:36 12-02-2024
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որում իր խորը մտահոգությունն է հայտնել Ռաֆահին Իսրայելի կողմից հասցված հարվածների կապակցությամբ։

«Ռաֆահն այսօր այն վայրն է, որտեղ ապաստան է գտել ավելի քան 1,3 միլիոն մարդ: Այն նաև կարևոր անցակետ է Գազայի բնակչությանը մարդասիրական օգնություն հասցնելու համար: Իսրայելի լայնածավալ հարձակումը Ռաֆահում կստեղծի նոր մասշտաբի և չարդարացված աղետալի հումանիտար իրավիճակ: Աղետից խուսափելու համար մենք կրկնում ենք ռազմական գործողությունները դադարեցնելու մեր կոչը»,- ընդգծվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։

Փարիզը նաև Իսրայելին կոչ է անում կոնկրետ միջոցներ ձեռնարկել Գազայի հատվածում խաղաղ բնակիչների կյանքը պաշտպանելու համար։

«Գազայի հատվածում, ինչպես և այլուր, Ֆրանսիան դեմ է միջազգային մարդասիրական իրավունքով արգելված բնակչության բռնի տեղափոխմանը:

Գազայի հատվածի և նրա ժողովրդի ապագան կարելի է գտնել միայն Իսրայելի կողքին խաղաղ և անվտանգ պայմաններում ապրող պաղեստինյան պետության մեջ»,- ասվում է հայտարարության մեջ։

Ամենից շատ դիտված