Երեխան հիվանդ է եղել, պառկած է եղել ջրծաղիկով․ մանրամասներ՝ 8-ամյա աղջկա մահվան վերաբերյալ
copy image url

Երեխան հիվանդ է եղել, պառկած է եղել ջրծաղիկով․ մանրամասներ՝ 8-ամյա աղջկա մահվան վերաբերյալ

Ներքին 11 ամիս առաջ - 21:03 06-05-2024
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ապրիլի 28-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարզի գյուղերից մեկի տներից մեկում 8 ամյան աղջիկ երեխայի դի կա։

Oragir.News-ի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել Արմավիրի մարզի Հայկավան գյուղում։

Հայկավան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Սոֆյա Ալավերդյանը Oragir.News-ի հետ զրույցում նշեց, որ երեխան առողջական խնդիրներ է ունեցել, դեպքից օրեր առաջ էլ վարակվել էր ջրծաղիկ հիվանդությամբ, ինչն էլ, ըստ երևույթին, նպաստել է 8-ամյա աղջկա մահվանը․

«Երեխան հիվանդ է եղել, պառկած է եղել ջրծաղիկով։ Չգիտեմ՝ հատկապես ինչն է եղել մահվան պատճառը։ Դեպքը տեղի է ունեցել գիշերը, ընտանիքի բոլոր անդամներն էլ տանն են եղել։ Գյուղում այնքան հիմար բաներ են խոսում, ու զարմանում ես, թե ով է տարածում այդպիսի բաներ»։

Տնօրենի խոսքով՝ երեխան ուշադրության պակաս չի ունեցել ո՛չ տանը, ո՛չ դպրոցում։

«Ծնողները շատ ուշադիր են եղել։ Երեխային ոչ մի բանից չեն զրկել, ամեն օր տանել-բերել, երկար մազերով, միշտ խնամված, հյուսված։ Դպրոցում էլ, տանն էլ նա ուշադրությամբ շրջապատված է եղել»,- եզրափակեց դպրոցի տնօրենը։