Լուսավոր ժամերին մեքենաները վարեք միացված լույսերով, երեկոյան պատուհանների մոտ մոմ կամ լապտեր վառեք
copy image url

Լուսավոր ժամերին մեքենաները վարեք միացված լույսերով, երեկոյան պատուհանների մոտ մոմ կամ լապտեր վառեք

Ներքին 11 ամիս առաջ - 13:45 06-05-2024
ԴԵՄ ԵՍ ԽԱՎԱՐԻՆ՝ ԼՈՒՅՍ ՎԱՌԻՐ

Հարգելի հայրենակից,
Ստի, կեղծիքի և խավարի դեմ պայքարում մտել ենք ակտիվ փուլ, երբ բոլորս պարտավոր ենք մեր ջանքերը միատեղել հանուն հայկական պետության և հայ ժողովրդի:

Խավարի դեմ պայքարը խորհրդանշող երթը Բագրատ սրբազանի առաջնորդությամբ ժամանելու է Երևան մայիսի 9-ին՝ բոլորիս լույսի, հավատի և պայքարի շուրջ համախմբելու նպատակով:

Առաջարկում ենք
բոլոր համախոհներին, որոնք միանում են լույսի պայքարին, որպես իրենց աջակցության դրսևորում.

Օրվա լուսավոր ժամերին իրենց մեքենաները վարեն միացված լույսերով՝ մայիսի 6-ի կեսօրից սկսած՝ պայքարի ամբողջ ընթացքում:

Երեկոյան 21:00 - 22:00 պատուհանների մոտ կամ բակում, մոմ կամ լապտեր վառեն:
Լույսը, մարդկանց սրտերում բոցավառված ազատության խորհուրդն ունի և լույսն է, որ հաղթելու է խավարին:
Սա կխորհրդանշի մեր սպասումը լույսի գալստյան, մեր միատեղման և հանունի պայքարի:

Ձեզ գուցե հետաքրքրի