Արմավիրում 26-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով վրաերթի է ենթարկել 19-ամյա հետիոտնի. նա հոսպիտալացվել է. shamshyan.com
copy image url

Արմավիրում 26-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով վրաերթի է ենթարկել 19-ամյա հետիոտնի. նա հոսպիտալացվել է. shamshyan.com

Ներքին 11 ամիս առաջ - 14:12 06-05-2024
Երեկ՝ մայիսի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:20-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ 26-ամյա Վոլոդյա Ս.-ն Մրգաշատ բնակավայրի 13-րդ փողոցում՝ «Նոյ» ստոմատոլոգիական կենտրոնի հարևանությամբ իր վարած «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի բնակիչ 19-ամյա Քնարիկ Մ.-ին:

Վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Արմավիր» բժշկական կենտրոն:

Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռվել է քրեական վարույթ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված