ԱԺԲ-նն աջակցում է հայրենազրկման դեմ ուղղված բոլոր անկեղծ դիմադրական շարժումներին
copy image url

ԱԺԲ-նն աջակցում է հայրենազրկման դեմ ուղղված բոլոր անկեղծ դիմադրական շարժումներին

Ներքին 11 ամիս առաջ - 10:10 06-05-2024
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև ապօրինի սահմանազատման դադարեցումը այդ գործընթացի հենց սկզբից եղել է և մնում է Ազգային-Ժողովրդավարական Բևեռի որդեգրած քաղաքականությունը։

Դա դրսևորվել է և՛ Տավուշում` ԱԺԲ համախոհների մշտական ներկայությամբ, և՛ ապրիլի 24-ին, 27-ին ու 30-ին Երևանում ոստիկանական բիրտ բռնաճնշումների և հարյուրավոր մարդկանց ոստիկանական բաժանմունքներ բերման ենթարկելու պայմաններում կայացած բազմամարդ հավաք-երթերով։
Բևեռը գտնում է, որ Տավուշի մարզում ապօրինի սահմանազատումը հետևանք է ներկա վարչախմբի թուրքամետ քաղաքականության, ուստի հանդես է եկել և հանդես է գալիս պետականակործան ներկա վարչախմբի հեռացման պահանջով։

Որպես ազգային-ազատագրական շարժում` Ազգային-ժողովրդավարական Բևեռն աջակցում է հայրենազրկման դեմ ուղղված բոլոր անկեղծ դիմադրական շարժումներին։

Ազգային-ժողովրդավարական Բևեռի խորհուրդ
06.05.2024թ, Երևան