Խաղաղ ցուցարարներին՝ անվճար իրավաբանական օգնություն․ 5 իրավապաշտպանների հայտարարությունը
copy image url

Խաղաղ ցուցարարներին՝ անվճար իրավաբանական օգնություն․ 5 իրավապաշտպանների հայտարարությունը

Ներքին 11 ամիս առաջ - 09:10 06-05-2024
Հինգ իրավապաշտպանների հայտարարությունը

Հիմք ընդունելով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջադրած հանրային օրակարգը և հաշվի առնելով խաղաղ հավաքներին մասնակցող քաղաքացիների նկատմամբ ռեպրեսիաներ բանեցնելու՝ իշխող ռեժիմի հաստատուն գործելաոճը՝ մենք՝ հինգ իրավապաշտպաններս, հարկ ենք համարում քաղաքացիների իրավական պաշտպանությունն ապահովելու աշխատանքները կազմակերպել նախապես:

Ուստի խնդրում ենք բոլոր այն փաստաբաններին, որոնք մայիսի 9-ին և հաջորդող օրերին ի վիճակի են լինելու կամավորության սկզբունքով ժամանակ տրամադրել խաղաղ ցուցարարներին իրավաբանական օգնություն տրամադրելու գործին, կապ հաստատել մեզնից որևէ մեկի հետ։

Իրավապաշտպաններ՝

Ռուբեն Մելիքյան
Վարազդատ Հարությունյան
Արսեն Բաբայան
Սերգեյ Հարությունյան
Վահան Հովհաննիսյան