Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը կանգառ է ունեցել Տավուշի մարզի խորհրդանշական ծառերից մեկի մետ։
«Տավուշում երեք նշանավոր ծառեր կան։ Այստեղ Աշոտ Երկաթի տնկած ծառն է, ըստ ավանդության։
Եվ այս ծառը ժողովուրդը կոչել է «Քրիստոս և 12 աշակերտները»։ Սա հրաշքին համազոր է»,- ասել է Բագրատ Սրբազանը պատմելով Տավուշում խորհրդանշական ծառերի պատմությունները։