Տեղումները կշարունակվեն, սպասվում են անձրև և ամպրոպ
copy image url

Տեղումները կշարունակվեն, սպասվում են անձրև և ամպրոպ

Ներքին 11 ամիս առաջ - 18:12 04-05-2024
Հայաստանի Հանրապետությունում մայիսի 4-ի ցերեկը, 5-8-ին՝ շրջանների զգալի, 9-ին՝ առանձին շրջաններում, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 4-ի երեկոյան ժամերին, 5-8-ին՝ առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։ Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, որ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում մայիսի 4-ին կեսօրից հետո, 5-8-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 4-7-ին երեկոյան ժամերին՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:

Ամենից շատ դիտված