Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան
copy image url

Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան

Ներքին 11 ամիս առաջ - 16:14 04-05-2024
Բագրատ Սրբազանն ու տավուշցիները սկսել են քայլերթը դեպի Երևան:

Հիշեցնենք, որ այսօր պարզ դարձավ, որ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամների հետ քայլերթով գալու է Երևան: Նախատեսում են մայիսի 9-ին արդեն հասնել Երևան ու մեծ ակցիաների շնորհիվ հասնել սահմանազատման գործընթացի դադարեցման:

Այս մասին Բագրատ Սրբազանն ասել է լրագրողների հետ զրույցում։

«Մայիսի 9-ին մենք Աստծո կամոք կլինենք Երևանում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը որոշեց իր ժողովրդով գնա Երևան ու պատասխաններ պահանջի:

Սահմանագծման, սահմանազատման խնդիրներ կան, դրանք պետք է տեղի ունենան ՀՀ օրենքների համաձայն և միջազգային պայմանագրերի հիմունքների ու սկզբունքների վրա»,- հայտարարել է Բագրատ Սրբազանը։