Ոտքի՛ հանուն այն ամենի, ինչ մնացել է

Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 21:59 01-05-2024
Արդեն մի քանի օր է՝ Հայաստանի տարբեր բնակավայրերում տեղի են ունենում բողոքի ակցիաներ, որոնք հանուն Տավուշի են։ Մարդիկ իրենց բողոքի ձայնն են բարձրացնում, որ համաձայն չեն միակողմանի զիջումների հետ։

Օրեր շարունակ քաղաքացիները փակում են միջպետական ճանապարհները, իրականացնում իրազեկման տարբեր ակցիաներ, այդպիսով ցույց են տալիս, որ իրենք թույլ չեն տա, որպեսզի իշխանությունը իրենց փոխարեն որոշի։

Այսօր «Շիրակը հանուն Հայրենիքի» շարժումը երեկոյան ժամերգությունից հետո հարգանքի տուրք է մատուցել Արցախյան պատերազմներում զոհված հայորդիների հիշատակին։

Ամենից շատ դիտված