Լիլիթ Մկրտչյանը կմասնակցի կանանց աշխարհի գավաթին
copy image url

Լիլիթ Մկրտչյանը կմասնակցի կանանց աշխարհի գավաթին

Սպորտ 11 ամիս առաջ - 12:56 30-04-2024
Հունաստանի Հռոդոս կղզում ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց 24-րդ անհատական առաջնությունը:

«Լիլիթ Մկրտչյանը 10 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և կիսեց 2-9-րդ հորիզոնականները: Ցավոք, լրացուցիչ ցուցանիշներով Լիլիթը զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը:

Լիլիթը նաև իրավունք ստացավ մասնակցելու կանանց աշխարհի գավաթին:

Էլինա Դանիելյանը վաստակեց 6.5 միավոր, Սուսաննա Գաբոյանը՝ 5.5 միավոր, Մարիամ Մկրտչյանը՝ 4.5 միավոր»,-հայտնում են շախմատի ֆեդերացիայից։