Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն․ ՀՀ ԱԳՆ-ն ևս հաստատեց լուրը
copy image url

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն․ ՀՀ ԱԳՆ-ն ևս հաստատեց լուրը

Ներքին Արտաքին 11 ամիս առաջ - 12:41 29-04-2024
Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում։ Տեղեկությունը լրատվամիջոցներին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը;

«Ղազախական կողմի առաջարկով կա Հայաստանի և Ադրբեջանի նախարարների հանդիպման պայմանավորվածություն։ Հստակեցված է, որ այն կանցնի Ալմաթիում», - նշել է նա։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցի ընթացքում տեղեկացրել է ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Ղազախստանում կայանալիք հանդիպման մասին։

Ամենից շատ դիտված