Իշխանություններն ակնարկում են, որ ընդդիմությունը իրոք պայքարի, ոչ թե պայքարի իմիտացիա ստեղծի
copy image url

Իշխանություններն ակնարկում են, որ ընդդիմությունը իրոք պայքարի, ոչ թե պայքարի իմիտացիա ստեղծի

Ներքին 11 ամիս առաջ - 23:13 27-04-2024
ՔՊ-ական Civic լրատվամիջոցը տեսանյութ է հրապարակել ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի որդու՝ Արտյոմ Վանեցյանի հարսանիքի վերաբերյալ, հայտնելով մանրամասներ։

Ուշագրավ է, որ թեև ՔՊ-ական իշխանությունը պնդում է, որ Տավուշի մարզից տարածք չի հանձնում, սակայն իշխանական ԶԼՄ-ի պատրաստած տեսանյութի առաջին տողում ընդգծում է հակառակը, ուղիղ նշելով՝ «Մինչ ընդդիմությունը գոռում է, թե իշխանությունը Տավուշում տարածքներ է հանձնում ու պայքարի իմիտացիա անում․․․»։

Հարսանիքը քաղաքական գործընթացի հետ կապելով, լրատվամիջոցը կարծես դժգոհում է, որ ընդդիմության ներկայացուցիչները պայքարը թողած հարսանիքի են մասնակցում։ Այսպիսով՝ ակամա ցանկություն են հայտնում, որ ընդդիմությունը ոչ թե պայքարի իմիտացիա անի, այլ իրոք պայքարի։

Ավելի վաղ Oragir.News-ը գրել էր, որ ապրիլի 27-ին տեղի կունենա ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանի որդու՝ Արտյոմ Վանեցյանի հարսանիքը։ Հարսնացուն Արցախի ՆԳ նախարար Արթուր Սարգսյանի դուստրն է, երիտասարդները նշանադրվել են երկու տարի առաջ։

Հարսանիքը նախապես որոշված էր անել 2023-ի հոկտեմբերին, սակայն Արցախի իրադարձությունները ստիպեցին այն հետաձգել:

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի