Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են: Երևանում քաղաքացիները վաղ առավոտյան փակել են Ազատության պողոտան՝ ի աջակցություն տավուշցիների: Որոշ ժամանակ անց այն բացել են։
Դավթաշենում ևս ինքնաբուխ իրազեկման ակցիա է իրականացվել. քաղաքացիները 15 րոպեով փակել են ճանապարհը։ Այդ մասին հայտնում են «Տավուշը հանուն հայրենիքի» քաղաքացիական շարժումից․
«Սա միայն Տավուշի ռազմավարական տարածքների հարց չէ, սա ողջ հայության ու Հայաստանի հարցն է
Պայքար. Օր 8. ՀՀ
Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության»։

Հիշեցնենք, որ Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երեւանն ու Բաքուն։