Հերթական ինքնաբուխ ակցիան. քաղաքացիները փակել են Գյումրի-Վանաձոր ճանապարհը

Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 18:09 25-04-2024
Այսօր մի խումբ քաղաքացիներ ինքնաբուխ ակցիա են կազմակերպել և փակել են Գյումրի-Վանաձոր միջպետական ճանապարհը։

Ոստիկանության ղեկավար կազմի, ինչպես նաև պարեկների գնդի ղեկավարն է ներկա եղել, քաղաքացիներին հորդորել է անմիջապես բացել ճանապարհը և չխոչնդոտել երթևեկությունը։

Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ՝ քաղաքացիները մոտ մեկ ժամ ճանապարհը փակ պահելուց հետո բացել են այն։