Թո՛ղ ասում եմ. լարված իրավիճակ՝ Չարենցի փողոցում. ճանապարհը փակած քաղաքացիներին բերման են ենթարկում

Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 13:02 25-04-2024
Փողոցներ փակվում են նաև Երևանի տարբեր հատվածներում։ Քիչ առաջ մի խումբ քաղաքացիներ, հասարակական-քաղաքական գործիչներ ու պատգամավորներ փակել են նաև Չարենցի փողոցը։ Իրավիճակն այնտեղ լարված է, ոստիկանները պատ են կազմել, բռնի ուժով փորձում են բացել ճանապարհը, կան բերման ենթարկվածներ։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից ՀՀ տարբեր հատվածներում քաղաքացիները ինքնաբուխ բողոքի ակցիաներ են կազմակերպում՝ փակելով փողոցներ ու միջպետական ճանապարհներ։ Այդպես նրանք իրենց աջակցությունն են հայտնում տավուշցիներին, ովքեր արդեն 7 օր է բողոքի ակցիաներ են իրականացնում։