Սահմանազատման սյուն չի լինում, այդ սյունը կարող են կոխել մի լավ տեղ. Հրանտ Բագրատյան
copy image url

Սահմանազատման սյուն չի լինում, այդ սյունը կարող են կոխել մի լավ տեղ. Հրանտ Բագրատյան

Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 14:46 24-04-2024
Էդ միայն ծաղիկներն են, բա որ անկլավային հողերը տա։ Ես մտածում եմ այդ հողերը տալուց հետո մենք ինչպե՞ս ենք պահելու։ Սահմանազատման սյուն չի լինում, սահմանագծում ու սահմանազատում պրոցեդուրաները չեն նախատեսում, այդ սյունը կարող են կոխել մի լավ տեղ։ Այս մասին Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

«Անկլավը տալուց հետո նրանք դուրս են գալիս երկաթգծի և Լոռվա մարզի վրա։ Խորհրդային միության օրոք նույն անկլավները, Վերին Ոսկեպարն Ադրբեջանը ստորագրել և տվել ա մեզ։ Նիկոլ Փաշինյանը վախեցնում է հասարակությանը պատերազմով։ Ադրբեջանը սահման չի ճանաչում, չի ասում՝ «այն դիմացի գյուղը ձերն ա»։ Այդ սյունը, չգիտեմ, որտեղ են դրել, կարող ա իրենց բակում են դրել, նկարել»,– ասաց Բագրատյանը։

Մանրամասները՝ տեսանյութում