Չեղարկվել է Երևան-Կապան չվերթը․ տոմսերի գումարները վերադարձվել են
copy image url

Չեղարկվել է Երևան-Կապան չվերթը․ տոմսերի գումարները վերադարձվել են

Ներքին 11 ամիս առաջ - 19:21 22-04-2024
Այսօր չեղարկվել է Երևան-Կապան-Երևան չվերթը։ Oragir.News-ի տեղեկություններով՝ նախապես ուղևորներին տեղեկացվել է, թե 12։00-ին նախատեսվող թռիչքը տեղափոխվել է 15։00։ Մի ժամ անց, սակայն, ուղևորներին տեղեկացվել է, որ թռիչքը չեղարկվել է։

Թռիչքի չեղարկումից 1-2 ժամ անց տոմսերի գումարները վերադարձվել են։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Զվարթնոց» օդանավակայանում ևս 12 չվերթ է հետաձգվել։

Ամենից շատ դիտված