ԱԱԾ հատուկջոկատայիններ են ժամանել․ Ոսկեպարում լարված է, թույլ չեն տալիս ականազերծում իրականացնել
copy image url

ԱԱԾ հատուկջոկատայիններ են ժամանել․ Ոսկեպարում լարված է, թույլ չեն տալիս ականազերծում իրականացնել

Ներքին 11 ամիս առաջ - 11:58 22-04-2024
Տավուշի մարզի սահմանային հատվածում, Ոսկեպարի մոտ, իրավիճակը շարունակում է լարված մնալ: Դեպի Վրաստան տանող ճանապարհը փակած բնակիչները թույլ չեն տալիս ականազերծման աշխատանքներ իրականացնել։

Մի խումբ քաղաքացիներ Կիրանց-Ոսկեպար հատվածից մեկնել են Ոսկեպարի եկեղեցու մոտ։ Այս հատվածում ականազերծման աշխատանքներ են իրականացվում։ Վերահսկող ոստիկանները քաղաքացիներին հորդորում էին չմտնել ականապատված տարածք։

Ոստիկանության աշխատակիցը քաղաքացիներին խոստացավ ականազերծման աշխատանքները դադարեցնելու քաղաքացիների պահանջը փոխանցել համապատասխան մարմիններին։

Նշվում է նաև, որ ԱԱԾ սևազգեստ հատուկջոկատայիններ են ժամանել Ոսկեպարի եկեղեցուն հարակից տարածք։