Իսրայելը առաջիկա օրերին կուժեղացնի պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման վրա ռազմաքաղաքական ճնշումը և «ցավալի հարվածներ» կհասցնի. Նեթանյահու
copy image url

Իսրայելը առաջիկա օրերին կուժեղացնի պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման վրա ռազմաքաղաքական ճնշումը և «ցավալի հարվածներ» կհասցնի. Նեթանյահու

Արտաքին 11 ամիս առաջ - 20:42 21-04-2024
Իսրայելը առաջիկա օրերին կուժեղացնի պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման վրա ռազմաքաղաքական ճնշումը և «ցավալի հարվածներ» կհասցնի, քանի որ դա Գազայի հատվածից պատանդների ազատ արձակման միակ ճանապարհն է, կիրակի օրը հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Գրում են իսրայելական ԶԼՄ-ները։։

Նրա խոսքով՝ ՀԱՄԱՍ-ը միակ խաղացողն է, որը խանգարում է համաձայնության հասնել։

«Հետևաբար, մենք նրան կհասցնենք լրացուցիչ և ցավալի հարվածներ, և դա տեղի կունենա մոտ օրերս, մենք կուժեղացնենք ռազմական և քաղաքական ճնշումը ՀԱՄԱՍ-ի վրա, քանի որ դա միակ ճանապարհն է ազատելու մեր պատանդներին և հասնելու մեր նպատակին»,- ասել է նա։

Ամենից շատ դիտված