Մոտենում ենք ՀԱՄԱՍ-ի վերացման գործընթացի ավարտին. Նեթանյահու
copy image url

Մոտենում ենք ՀԱՄԱՍ-ի վերացման գործընթացի ավարտին. Նեթանյահու

Արտաքին 9 ամիս առաջ - 10:15 02-07-2024
Իսրայելական զորքերը մոտենում են ՀԱՄԱՍ-ի հետ դիմակայության ավարտին. այս մասին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է Իսրայելի պաշտպանության ազգային անվտանգության քոլեջի ուսանողների հետ հանդիպմանը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք մոտենում ենք ՀԱՄԱՍ-ի վերացման գործընթացի ավարտին»,- ասել է քաղաքական գործիչը։

Իսրայելի վարչապետը նշել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի հարվածներ հասցնել պաղեստինյան խմբավորման մնացորդներին։