Ախուրյան գյուղում ավտոմեքենա է այրվել
copy image url

Ախուրյան գյուղում ավտոմեքենա է այրվել

Ներքին 11 ամիս առաջ - 09:36 21-04-2024
Ապրիլի 21-ին, ժամը 02։24-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախուրյան գյուղի Ջրաշինարարների փողոցում այրվում է ավտոմեքենա: Հայտնում են ՆԳն Փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Գյումրու խճուղու թիվ 19/11 հասցեի մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:35-ին, մարվել՝ 02:42-ին: Այրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Մ․, ծնված 1985 թ.)։

Ամենից շատ դիտված