Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի տնօրենը ահազանգել է, որ իրեն անհիմն մեղադրում են ու սպառնում. shamshyan.com
copy image url

Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի տնօրենը ահազանգել է, որ իրեն անհիմն մեղադրում են ու սպառնում. shamshyan.com

Ներքին 1 տարի առաջ - 12:35 19-04-2024
Ապրիլի 12-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ 47-ամյա Սուրեն Շահվերդյանը, ով հայտնել է, որ ապրիլի 6-ին Արագածոտնի մարզի բնակիչ 64-ամյա Վահագն Սիմոնյանը «Ֆեյսբուք» սոցիալական կայքում տեսագրություն է հրապարակել։

Ըստ Ս․ Շահվերդյանի, այդ տեսանյութում իր հասցեին սպառնալիքներ է հնչեցրել Վ․ Սիմոնյանը, անհիմն մեղադրանքներ ներկայացրել, սակայն դրանից բացի նա նաև զանգահարում է իրեն, Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի հեռախոսահամարներին և սպառնալիքներ հնչեցնում:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 3-րդ բաժին։

Սուրեն Շահվերդյանը Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի տնօրենն է։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: