Համալսարանը դուրս եմ բերել ճգնաժամից․ Դավիթ Գյուրջինյանը հաստատվեց Բրյուսովի ռեկտորի պաշտոնում

Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:45 18-04-2024
Կառավարությունը հաստատեց Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի ընտրությունների արդյունքը։

Լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը հաստատվեց Բրյուսովի անվան պետական համալսարան ռեկտորի պաշտոնում` 5 տարի ժամկետով։

Վերջինս ներկա էր նիստին և ասաց. «Շնորհակալություն Բրյուսովի համալսարանի հոգաբարձյուների խորհրդի նախագահ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին և ԿԳՄՍՆ-ին, որոնք աջակցեցին ինձ համալսարանը ճգնաժամից դուրս բերել»: